

Ողջույն բոլորին:
«Արքայական ակումբը» Զիդանի գլխավորությամբ այսօր առաջին հանդիպումը կանցկացնի Լա Լիգայի շրջանակներում: Տարին սկսվեց միավորների կորուստով, բայց դրան հետևեց այդքան սպասված իրադարձությունը՝ մարզչական փոփոխությունը: Եկել է մեծ հաղթանակների ժամանակը:
Մի փոքր տեղեկատվություն հանդիպման մասին:
Այսօր «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է «Դեպորտիվոյին», որն անցկացրած 18 տուրերից հետո վաստակել է 27 միավոր և «Էյբարի» հետ կիսում է 7-ից 8-րդ հորիզոնականները: «Սերուցքայինները» 37 միավորով երրորդն են:
Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ տուրում կայացած խաղերի արդյունքներին, առաջիկա տուրի խաղացանկին և մրցաշարային աղյուսակին ծանոթացեք սեղմելով` ԱՅՍՏԵՂ:
Խաղը տեղի է ունենալու «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1947 թվականի դեկտեմբերի 14-ին:
«Սանտիագո Բերնաբեուն» տեղավորում է 81.044 երկրպագու:

Թիմերի հայտացուցակները
Մադրիդի «Ռեալի» հայտացուցակին կարող եք ծանոթանալ սեղմելով՝ ԱՅՍՏԵՂ:
«Դեպորտիվոյի» հայտացուցակը
Դարպասապահներ՝ Լյուքս, Պլետիկոսա և Մունյիս
Պաշտպաններ՝ Ֆ. Նավարո, Խուանֆրան, Սիդնեյ, Առիբաս, Լաուրե, Լուիզինյո և Լոպո
Կիսապաշտպաններ՝ Բերգանտինյոս, Մոսկերա, Դոմինգես, Կարտաբիա, Ֆայր և Ալբերտո
Հարձակվողներ՝ Լուկաս Պերես և Ռիերա
«Դեպորտիվոյի» հայտացուցակը՝ ըստ Merengues.ru կայքի

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային ասուլիսը
Զիդան. «Ռոնալդուն չի վաճառվում. Նա մեր սիրտն ու հոգին է»

Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Նա ոչ միայն ուղղակի չի վաճառվում, այլև հանդիսանում է մեր սիրտն ու հոգին: Ես ծիծաղում եմ, որովհետև քանի դեռ ես այստեղ եմ, նա ոչ մի տեղ չի գնալու»:
Իր տպավորությունների մասին.
«Թիմն ամբողջապես կենտրոնացած է և լավ աշխատանք է կատարում: Երեք մարզումները, որ մենք անցկացրել ենք, միայն լավ տպավորություն են թողել և´ ինձ, և´...» - շարունակությունն ընթերցեք սեղմելով՝ ԱՅՍՏԵՂ:
Այս պահին առաջարկում ենք ծանոթանալ երկու թիմերի միջև Լա լիգայում կայացած վերջին հանդիպումների վիճակագրությանը:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2015
Ռեալ Մադրիդ - Դեպորտիվո 2 - 0

20.09.2014
Դեպորտիվո - Ռեալ Մադրիդ 2 - 8

23.02.2013
Դեպորտիվո - Ռեալ Մադրիդ 1 - 2

30.09.2012
Ռեալ Մադրիդ - Դեպորտիվո 5 - 1

26.02.2011
Դեպորտիվո - Ռեալ Մադրիդ 0 - 0

Ի դեպ, սեղմելով այս՝
նշանների վրա, կարող եք դիտել նաև հանդիպումների տեսությունները:
«Արքայական ակումբն» ու «Դեպորտիվոն» մինչ այս պահը պաշտոնական խաղերում հանդիպել են 88 անգամ: 49 անգամ հաղթել է «Ռեալը», 20 անգամ՝ «Դեպորտիվոն», իսկ 19 խաղում արձանագրվել է ոչ ոքի արդյունքը: «Սերուցքայինները» խփել են 171 գնդակ, բաց թողել՝ 111-ը: Գոլերի տարբերությունը՝ +60: Երկու թիմերի միջև կայացած ամենագոլառատ հանդիպումն ավարտվել է 8-2 հաշվով: «Ռեալը» վաստակել է 166 միավոր, «Դեպորտիվոն»՝ 79:
ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում «Ռեալը» զբաղեցնում է 1-ին հորիզոնականը:
Տվյալները՝ ըստ wildstat.ru կայքի
Հիմա եկեք ծանոթանանք թիմերի հնարավոր մեկնարկային կազմերին:
ZINEDINE ZIDANE
4-2-3-1
VÍCTOR SÁNCHEZ DEL AMO
4-2-3-1
Մրցավարը`
Հանդիպման գլխավոր մրցավարն է Պերես Մոնտերոն: Նրա օգնականներն են՝ Խոսե Կաբալյերոն և Ալֆոնսո Հերնանդես Լաբելյան: Պահեստային մրցավարն է՝ Խուան Պենյա Վարելան:
Այժմ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են խաղադրույք կատարել, առաջարկում ենք ծանոթանալ միջազգային բուքմեյքերների կողմից սահմանած միջին գործակիցներին:
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «Ռեալին»
Ռեալ/հաղթանակ - 1.146 ոչ ոքի - 8.02 Դեպորտիվո/հաղթանակ -17.00
Մանրամասն խաղադրույքներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
09.01.2016/23:30/Իսպանիայի Լա լիգա/19-րդ տուր
Խաղը ուղիղ եթերում կարող եք դիտել RealMadrid.amTV բաժնում
Առաջարկում ենք նաև հանդիպումը դիտել ԱՅՍՏԵՂ կամ ԱՅՍՏԵՂ:
Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում...
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am