Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր մարզչական կարիերայի նոր փուլը սկսում է շատ կարևոր հաղթաթղթով: Նրան վստահում ու աջակցում են թիմի ֆուտբոլիստները, հաղորդում է իսպանական Marca-ն:
Աղբյուրը փոխանցում է, որ ֆուտբոլիստները վերջին մարզման ժամանակ Զիդանին ասել են հետևյալը. «Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած հարցում, հույսդ դիր մեզ վրա»:
Զիդանը՝ իր հերթին, ֆուտբոլիստներին ասել է. «Միակ բանը, որ ցանկանում եմ ասել՝ պետք Է հաղթել: Եվ դրան շատ քիչ բան կարելի է ավելացնել»:
Ինչպես արդեն գիտեք, Զիդանը «Արքայական ակումբը» գլխավորեց հունվարի 4-ին` փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am