Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով «Մադրիդի» երկրպագու է, խոսել է թիմի նոր գլխավոր մարզչի մասին։
«Զիդանը սպորտի, ֆուտբոլի պատմություն է։ Նա նաև «Ռեալի» մի մասնիկն է։ Ես ծանոթ եմ Զիդանի հետ։ Նա համեստ մարդ է։ Կարծում եմ՝ նա արժանի է լինել «Ռեալի» մարզիչը։ Լավ է, որ «Ռեալի» նման ակումբը կունենա Զիդանի պես մարդ մարզչական շտաբում։ Միայն հաջողություն եմ մաղթում Զիդանին։
Բենիտեսի մոտ չստացվեց աշխատել այնպես, ինչպես նա ցանկանում էր։ Դժվար է սկսել նոր պրոեկտ ու լքել այն մի քանի ամիս հետո։ Սակայն, եթե իրավիճակը փոփոխությունների կարիք էր զգում, ապա Զիդանն իդեալական տարբերակ է»,- ասաց Ռաֆա Նադալը։
Արման Հարությունյան, RealMadrid.am