HalaMadrid TV MOBILE

Զինեդին Զիդան՝ «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչը (մամուլի ասուլիսն ամբողջությամբ)
03:41:18 05.01.2016

«Որևէ կասկած լինել չի կարող, որ Զիդանն այս խաղի բոլոր ժամանակների մեծագույն դեմքերից է»,- հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մամուլի ասուլիսի ժամանակ:

Զինեդին Զիդանը «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչն է: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ելույթն սկսելով այսպես. «Բարի երեկո, սկզբում ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել «Սանտիագո Բեռնաբեուում» ներկա գտնվելու համար: Ես հանդես եմ գալիս՝ տեղեկացնելու ձեզ այն որոշման մասին, որին հասել է «Ռեալ Մադրիդի» տնօրենների խորհուրդը:

Այս որոշումը մեզ դժվար է տրվել, հատկապես ինձ, որ Ռաֆայել Բենիտեսը դադարեցնելու է գործունեությունը որպես «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ: Ես ցանկանում եմ ընդգծել, որ նա մեծ պրոֆեսիոնալ է ու հրաշալի անձնավորություն, և ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նրան ղեկավարության մի քանի ամիսների ընթացքում քրտնաջան աշխատանքի ու թիմին նվիրվածության համար:

Ես ցանկանում եմ հայտարարել նաև, որ «Ռեալ Մադրիդի» տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել Զինեդին Զիդանին նշանակել որպես «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ: Որևէ կասկած չի կարող լինել այն հարցում, որ Զիդանն այս խաղի բոլոր ժամանակների մեծագույն դեմքերից է: Նա ավելի լավ գիտի, քան որևէ մեկը, թե ինչ է նշանակում ստանձնել «Ռեալ Մադրիդի» առաջին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը: Նա քաջ գիտակցում է, թե որքան բարդ, սակայն միևնույն ժամանակ հետաքրքիր է «Ռեալ Մադրիդը» գլխավորելը: Նա հրաշալի ճանաչում է նաև ներկայիս կազմին, որոնցից շատերը Զիդանի հետ Լիսաբոնում գլխավերևում պահեցին Չեմպիոնների լիգայի տասներորդ գավաթը, երբ Զիդանը դեռ գլխավոր մարզիչի օգնականն էր:

Իր ամբողջ կյանքի ընթացքում Զինեդին Զիդանը ցույց է տվել, որ պատրաստ է ընդունել ֆուտբոլային ցանկացած մարտահրավեր, և մշտապես լուծել է խնդիրներն անմնացորդ նվիրումով ու տաղանդով: 

Զինեդին Զիդա´ն, սա Ձեր մարզադաշտն է և Ձեր ակումբը: Դուք ամբողջապես վայելում եք մեր վստահությունն ու աջակցությունը, և յուրաքանչյուր խաղում թիմի աջակիցները կլինեն հենց Ձեր կողքին: Այս պահից ի վեր՝ Դուք «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչն եք, և ես՝ որպես ակումբի նախագահ, հպարտ եմ, որ Դուք մեր կողմից եք, քանի որ հստակ գիտեմ, որ Ձեզ համար կյանքում «անհնարին» բառը գոյություն չունի»:

Զիդան. «Ես իմ սիրտն ու հոգին եմ դնելու այս ակումբում»

«Նախ և առաջ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել թիմին ու Ձեզ, որ ինձ հնարավորություն եք ընձեռում «Ռեալ Մադրիդը» գլխավորելու համար: Մենք աշխարհի լավագույն ակումբն ենք աշխարհի լավագույն երկրպագուներով: Այն ամենը, ինչ մենք պարտավոր ենք անել, ու ես եմ պատրաստվում անել, ուղղված է լինելու նրան, որ թիմը մրցաշրջանն ավարտի տիտղոսով: Ես աշխատելու եմ այնքան տքնաջան, որքան կարող եմ, և  հանդես եմ գալու իմ լավագույն հնարավորություններով թիմի հետ միասին: Ես հավատում եմ, որ ամեն ինչ փոխվելու է դեպի լավը: Ամենակարևորն այն է, որ ես վաղն իջնելու եմ ու մարզում անցկացնեմ թիմի հետ:

Շնորհակալ եմ բոլորին: Շատ կարևոր օր է ինձ համար, ես շատ հուզված եմ, նույնիսկ ավելի շատ, քան այն ժամանակ, երբ որպես խաղացող էի պայմանագիր կնքում թիմի հետ, և դա սպասելի է: Ամենը, ինչ կարող եմ ասել, այն է, որ իմ սիրտն ու հոգին եմ ներդնելու այս թիմում, որպեսզի ամեն ինչ լավ լինի»:

Միջոցառման ավարտին Ֆլորենտինո Պերեսն իր կնոջ ու որդիների, «Ռեալ Մադրիդի» տնօրենների խորհրդի ու Զինեդին Զիդանի հետ միասին լուսանկարվել են:

Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 9568 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33