HalaMadrid TV MOBILE

Ռաֆա Բենիտեսն ունի՞ պլան B
15:48:16 06.10.2015

Աթլետիկոյի հետ Լա լիգայի 7-րդ տուրի խաղը ամրապնդեց կարծիքն այն մասին, որ Բենիտեսը պաշտպանողական ֆուտբոլ դավանող մարզիչ է: Իսպանացու նպատակն է տալ հարցերի պատասխանները, լուծել առկա խնդիրները, որոնք տեսանք կիրակի կայացած մադրիդյան դերբիում: Նա հենց այդ` պաշտպանողական ֆուտբոլ դավանող մարզչի կարգավիճակով էլ ժամանեց Սանտյագո Բեռնաբեու:

«Նա ինձ փոխարինեց, քանի որ ցանկանում էր ամրապնդել պաշտպանությունը»,- Աթլետիկոյի հետ խաղից հետո ասել է Կարիմ Բենզեման: Եվ իսկապես, ինչո՞ւ Բենիտեսը փոխարինեց մաքուր ինը համարին, եթե այդ պահին գնդակ խփելն առավել քան հարկավոր էր: Այս հարցն ունի պատասխանի կարիք, որը կարող է տալ միայն ինքը` մարզիչը: 

[ՓԱՍՏ] - Իսպանիայի առաջնության 7 տուրերից հետո Ռեալը տարել է 4 հաղթանակ, 3 անգամ խաղացել ոչ-ոքի:

[ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ] - Խփել է ամենաշատ գնդակները` 15, բաց թողել ամենաքիչը` 2: Վաստակած 15 միավոր, երկրորդ հորիզոնական:

Ակնհայտ է, որ Ռեալ գալուց հետո Բենիտեսի առաջնային նպատակներից մեկն անխոցելի պաշտպանություն ունենալն էր, ավելի ստույգ` եղածի վրա ավելացնելը: Իսպանացին, կարելի է ասել, կիսով չափ հասել է նպատակին: Դա վկայում են ռեկորդային քիչ քանակությամբ ընդունած գնդակներ. ընդամենը 2 բաց թողած գնդակ 7 խաղում: Ամեն դեպքում, շատերը կարծում են, որ Կեյլոր Նավասն այս պահին Ռեալի կազմում ամենաշատ փայլող աստղն է, նա համաշխարհային մակարդակի դարպասապահ է եւ խփած-ընդունած գնդակների +13 տարբերությունը հենց Նավասի «մեղքն» է:

[ՀԱՂԹԱԹՈ՞ՒՂԹ] - Կեյլոր Նավասը մոռացնել է տալիս Իկեր Կասիլյասին:

Իսկապես, կոստառիկացին դա ապացուցել է նախորդ խաղերում. հեռու չգնանք` Աթլետիկոյի հետ խաղում նա հետ մղեց 11 մետրանոց հարվածը, թիմին մի քանի անագմ փրկեց վերահաս գոլից:

[ՊԼԱՆ B] -  Անվիճելի սկզբունքայինություն, որն առկա է բոլոր մարզիչների մոտ:

Ժամանակակից ֆուտբոլում բոլոր մարզիչներն ունեն իրենց որդեգրած տակտիկական դասավորվածությունը: Պապա Կառլոն խաղում էր 4-3-3 դասվորվածությամբ, բայցեւ չէր մոռանում 4-4-2-ի մասին: «Ցնդած» պորտուգալացին 4-2-3-1-ի կողմնակիցն էր եւ այլն: Ամբողջ խնդիրը նրանում է, որ բարձր մակարդակի մարզիչները նոր թիմ տեղափոխվելով չեն համակերպվում իրենց իրավանախորդների թողած տակտիկական սխեմային եւ սկսում են թելադրել իրենցը: Նոր սխեմային հարմարվելու, նրբությունները հասկանալու համար ֆուտբոլիստներին հարկավոր է լինում ժամանակ, բայց այսօր ոչ մի մրցակից քեզ այդ ժամանակը չի տա:

[ԿԱՐԾԻՔ] Բենիտեսը չի կողմնորոշվում:

Բնական է, նոր մարզիչ է, որը ցանկանում է ստուգել բոլոր ֆուտբոլիստներին: Նավասից, Ռամոսից եւ Ռոնալդուից բացի այսօր բոլոր ֆուտբոլիստները կարող են մնալ պահեստայինների նստարանին: Իհարկե, Ռեալն ունի այնպիսի պահեստային նստարան, որի մասին կարող են երազնել շատ այլ ակումբներ, բայց դա այլ հարց է: Իսպանացին երկմտում է պաշտպանների հարցում: Չնայած վնասվածքները վերջին շրջանում նրանց հանգիստ չեն տալիս: Աջ պաշտպանի դիրքում Ռաֆան ունի երեք ընտրություն` Արբելոա-Կարվախալ-Դանիլո: Ալվարոն Աթլետիկոյի հետ խաղում ապացուցեց, որ պետք չի իր վրա հույս դնել, նույն խաղում Կարվախալը վնասվածք ստացավ, ինչի պատճառով չի խաղա երեք շաբաթ, Դանիլոն արդեն ապաքինվել է եւ Եվրո-2016-ի ընտրական փուլերով պայմանավորված ազգային առաջնությունների դադարը նրան հնարավորություն կտա վերադառնալ նախկին մարզավիճակին: Մեծ հաշվով, Դանիլոն Կարվախալին կարողանում է համարժեքին մոտ փոխարինել: Ձախ եզրում Մարսելոն է, չնայած մի քանի խաղ առաջ այնտեղ տեսանք նաեւ Արբելոային: Արբելոայի մասին արդեն խոսեցինք: Կենտրոնում անվիճելի դիրք ունի Ռամոսը, Պեպեն ապաքինվում է, վերջինիս փոխարինում է Վարանը: Նաչոն էլ խաղաց մեկ-մեկ` հարկ եղած դեպքում: Ի՞նչ է ստացվում. ռոտացիա ակամայից` անկախ Բենիտեսի ցանկությունից:

Հենակետային կիսապաշտպանների դեպքում Բենիտեսը եւս չի կողմնորոշվել: Անչելոտին շնչելու հնարավորություն չէր տալիս Մոդրիչ-Կրոս զույգին եւ գաղտնիք չէր, որ իտալացին ռոտացիայի բացարձակապես չէր դիմում, ինչի հետեւանքների մասին բացմիզս խոսել ենք (օրինակ` հունվարին Մոդրիչն ու Կրոսը խաղադաշտում հոգնած էին): Մոդրիչ, Կրոս, Կազեմիրո, Կովաչիչ: Իհարկե, ընտրելը դժվար է, բայց ոչ անհնարին: Այլ հարց է, որ Ռաֆան դեռեւս չի կողմնորոշվել` խաղալ երկու, թե՞ երեք հենակետայինով: Վերջին շրջանում գուցե դա պայմանավորված էր Գարեթ Բեյլի եւ Խամես Ռոդրիգեսի բացակայություններով, բայց փաստն այնն է, որ Աթլետիկոյի հետ խաղում վերը նշված չորսին խաղադաշտում տեսանք միաժամանակ: Ինչո՞ւ. [ԿԱՐԾԻՔ] – Բենիտեսը չի կողմնորոշվում:

Հարձակման գծի ֆուտբոլիստներին ընտրելու ժամանակ Բենիտեսը համեստ է: Եթե BBC-ն կազմ եւ պատրաստ է, ուրեմն կխաղա BBC-ն: Կախված խաղի ընթացքից` Բենզեմային կփոխարինի Խեսեն, Բեյլին` Վասկեսը, Խամեսը կամ Իսկոն:

[Ե՞Վ] – Մինչեւ հունվար Լա լիգայում գործած սխալները կարող են ճակատագրական չլինել, բայց նոր տարվա սկզբում Ռեալի յուրաքանչյուր բացթողում կարող է թանկ նստել մարզչի եւ ամբողջ թիմի վրա: Դե իսկ Չեմպիոնների լիգան այլ հարթակ է, որտեղ պետք է միշտ հաղթել, ինչը եւ Ռեալն արել է երկու տուր շարունակ:

Գրիգոր Ավետիսյան, Realmadrid.am

Հ.Գ. Եվրոպական ֆուտբոլին թարմ ապտակ հասցնելու ժամանակն է:

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 5581 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33