«Արքայական» ակումբը շարունակում է պատրաստվել «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայանալիք «Ատլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը, այսօր «Ռեալը» մարզում է անցկացրել «Սյուդադ Ռեալ Մադրիդում»: Լավ նորություն է այն, որ Դանիլոն սկսել է մարզվել խաղադաշտում, սակայն մարզումներն անցկացնում է դեռևս միայնակ: Շուտով ֆուտբոլիստն ամբողջությամբ կապաքինվի վնասվածքից ու կմիանա ընդհանուր խմբին:
Ինչ վերաբերում է Խամեսին ու Պեպեին, նրանք շարունակում են վերականգնողական աշխատանքները:
«Կաստիլյայից» 1-ին թիմին են միացել Էդեգորը, Մայորալն ու Մարկոս Լյորենտեն:
Գևորգ Մովսիսյան, Realmadrid.am