«Մալմյո» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը պատմական ստացվեց ոչ միայն «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի, այլև հենց «արքայական» ակումբի համար: Պորտուգալացու դուբլն օգնեց «Ռեալին» շրջանցելու 850 գոլերի սանդղակը: Այժմ մադրիդյան թիմը եվրոպական մրցաշարում դարձել է 851 գոլի հեղինակ:
Այս ցուցանիշով՝ «արքայական» ակումբը եվրոպական մրցաշարում ամենաշատ գոլ խփած թիմն է: Այս ցուցանիշին Իսպանիայի մայրաքաղաքային ակումբը հասել է 386 խաղում: Ստացվում է, որ «Ռեալը» յուրաքանչյուր խաղում միջինը 2,2 գոլ է հեղինակել:
«Ռեալի» առաջին գոլը եվրոպական մրցաշարում հեղինակել է Միգել Մունյոսը 1955 թվականին: Այդ ժամանակից ի վեր՝ «Ռեալը» մրցաշարում հաղթել է 10 անգամ: Լավագույն ցուցանիշը(41 գոլ) գրանցել է 2013/14 մրցաշրջանում:
Գևորգ Մովսիսյան, Realmadrid.am