Իկեր Կասիլյասը դարձավ նոր ռեկորդակիր Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրած հանդիպումների քանակով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Չելսիի» դեմ խաղը Իկերի համար 152-րդն էր: Նախկինում ռեկորդը պատկանում էր «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավիին, ով 1998-2015թթ. ընթացքում «կապտնառնագույնների» կազմում անցկացրել է 151 հանդիպում:
Հիշեցնենք, որ Իկերի դեբյուտը Չեմպիոնների լիգայում կայացել է 1999 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Օլիմպիակոսի» դեմ խաղում:
Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների առաջին տասնյակը հետևյալն է.
1. Իկեր Կասիլյաս՝ 152 խաղ (150-ը՝ «Ռեալի», 2-ը՝ «Պորտուի» կազմում)
2. Չավի Էրնանդես՝ 151 խաղ («Բարսելոնա»)
3. Ռաուլ Գոնսալես՝ 142 խաղ (130-ը՝ «Ռեալի», 12-ը՝ «Շալկեի» կազմում)
4. Ռայան Գիգզ՝ 141 խաղ («Մանչեսթեր Յունայթեդ»)
5. Կլարենս Զեդորֆ՝ 125 խաղ (11-ը՝ «Այաքսի», 25-ը՝ «Ռեալի», 89-ը՝ «Միլանի» կազմում)
6. Փոլ Սքոուլզ՝ 124 խաղ («Մանչեսթեր Յունայթեդ»)
7. Ռոբերտո Կառլոս՝ 120 խաղ (107-ը՝ «Ռեալի», 13-ը՝ «Ֆեներբախչեի» կազմում)
8. Կրիշտիանու Ռոնալդու՝ 116 խաղ (52-ը՝ «Մանչեսթեր Յունյթեդի», 64-ը՝ «Ռեալի» կազմում)
9. Կարլես Պույոլ՝ 115 խաղ («Բարսելոնա»)
10. Թիերի Անրի՝ 112 խաղ (9-ը՝ «Մոնակոյի», 26-ը՝ «Բարսելոնայի», 77-ը՝ «Արսենալի» կազմում)
Astghik Rma, RealMadrid.am