Թուրք մրցավար Ջունեյթ Չակիրը նշանակվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի Ա խմբի երկրորդ տուրի «Մալմյո» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար: Այս մասին գրում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Չակիրն արդեն սպասարկել է «Ռեալի» մասնակցությամբ երեք հանդիպում: Այս մրցավեճը կլինի չորրորդը, որ թուրք մրցավարը նշանակվում է «սպիտակների» հանդիպման գլխավոր մրցավար:
Նախկինում Չակիրն սպասարկել է 2011/12 մրցաշրջանի խմբային փուլի երրորդ տուրի «Ռեալ» - «Լիոն» խաղը, որն ավարտվել է «արքայական» ակումբի՝ 4:0 հաշվով հաղթանակով, 2012/13 մրցաշրջանի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը, որն ավարտվել է 2:2, ինչպես նաև նույն մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» խաղը՝ 1:2:
Հիշեցնենք, որ «Մալմյո» - «Ռեալ» հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել «RealMadrid.am TV» բաժնում:
Գևորգ Մովսիսյան, Realmadrid.am