Կիրակի՝ Երևանի ժամանակով 22:30-ին, Մադրիդի «Ատլետիկոն» «Կալդերոնում» կհյուրընկալի «արքայական» ակումբին: Նախորդ մրցաշրջանում «սպիտակները» խոշոր հաշվով պարտություն կրեցին մրցակցի հարկի տակ, քանի որ լուրջ կորուստներ ունեին: Այս ընթացքում էլ Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստ գտնվում են ապաքինման գործընթացում, սակայն, բարեբախտաբար, նրանցից երեքը պատրաստ կլինեն մադրիդյան դերբիին:
«Վիսենտե Կալդերոնում» տեղի ունեցած հանդիպմանը, որում «Ռեալը» պարտվեց 4:0 հաշվով, վնասվածքի պատճառով բացակայում էին Ռամոսը, Պեպեն, Մարսելոն, Մոդրիչն ու Խամեսը: Իսպանական «ԱՍ»-ի հաղորդմամբ՝ այս հանդիպմանը պատրաստ կլինեն մասնակցել Ռամոսը, Խամեսն ու Բեյլը, որոնք ապաքինվում են վնասվածքից: Կբացակայեն Պեպեն ու Դանիլոն:
Գևորգ Մովսիսյան, Realmadrid.am