Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը չի լքի ակումբը, հաղորդում է El Confidencial-ը:
«Արքայական» ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը որոշում է կայացրել բաց չթողնել ռուս ֆուտբոլիստին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Չերիշևի ծառայություններով հետաքրքրվում էր «Վալենսիան», սակայն նախկին «մադրիդիստներ»՝ Իլյարայի և Կոենտրաոյի հաջողված տրանսֆերները հանգեցրել են ղեկավարության նման որոշում ընդունելուն:
Անձամբ ինքը՝ ֆուտբոլիստը ցանկություն ուներ տեղափոխվել այլ ակումբ Եվրո-2016-ից առաջ խաղային պրակտիկա ձեռք բերելու համար:
Արման Չոբանյան, Realmadrid.am