«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն և «Ինտեր» ՖԱ-ն համաձայնության են եկել խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերի հարցում։
Ֆուտբոլիստը ակումբի հետ կստորագրի 6 տարվա պայմանագիր։ Նրա շնորհանդեսը որպես «Ռեալի» ֆուտբոլիստ տեղի կունենա վաղը՝ 15։00-ին, «Սանտաիգո Բեռնաբեու» մարզադաշտի նախագահական օթյակում։
Մինչ այդ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Սանիտաս» հոսպիտալում։ Շնորհանդեսից հետո Կովաչիչն առաջին անգամ ոտք կդնի «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկին՝ կրելով «Ռեալի» մարզահագուստը։
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am