
ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ - Realmadrid.am, RealmadridTV, La Sexta
1979 թվականից սկսած ամեն տարի անցկացվում է Սանտիագո Բեռնաբեուի գավաթ մրցաշարը ի պատիվ ակումբի լեգենդար նախագահի, ում անունով էլ կոչվում է նաև մեր սիրելի մարզադաշտը։
Մրցաշարի հիմնման պահից ի վեր «Ռեալ Մադրիդն» ամենաշատն է հաղթել դրանում՝ 24 անգամ։ Միայն 2014 թվականին է, որ մրցաշարը չի անցկացվել գերծանրաբեռնված խաղային գրաֆիկի պատճառով։ Այսօր մրցաշարը կանցկացվի 36-րդ անգամ։ Նախկինում մրցաշարին մասնակցում էին 4 թիմեր, բայց այժմ գավաթը միանգամից խաղարկվում է երկու թիմերի միջև։
Այսօր կկայանա հերթական խաղարկությունը՝ «Ռեալի» և «Գալաթասարայի» մասնակցությամբ։ Թուրքական ակումբը, որ բոլորովին վերջերս նվաճեց Թուրքիայի սուպերգավաթը, երկրորդ անգամ է մասնակցում այս մրցաշարին։ Համզա Համզանողլուի թիմը ավելի վաղ դարձել էր նաև Թուրքիայի չեմպիոն ու գավաթակիր։
Մրցակցի կազմում հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստներից առանձնակի կարելի է նշել նախկին երեք մադրիդիստների՝ Խոսե Ռոդրիգեսին, Համիդ Ալթինթոփին ու Ուեսլի Սնեյդերին, ինչպես նաև թուրքական թիմին է միացել Գերմանիայի հավաքականի խաղացող Լուկաշ Պոդոլսկին։
Ներկայացնում ենք մրցաշարի պատմության ամենագեղեցիկ գոլերը։
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am