Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ մեծ հույսեր է կապում Կարիմ Բենզեմայի հետ, ինչպես նաև կիսվել է ֆրանսիացու խաղի սպասելիքներից։
«Հարձակման գծում լավ ֆուտբոլիստներ ունենք։ Անհրաժեշտ է միշտ ունենալ այլընտրանք բոլոր դիրքերում։
Հավատում եմ Բենզեմային եւ նրա հնարավորություններին։ Նա հիանալի խաղացող է, նրանից ակնկալում եմ 20-25 գոլ մեկնարկող մրցաշրջանում։
Մեզ անհրաժեշտ է ուժեղ հարձակում, քանի որ իմ պլանը յուրաքանչյուր խաղում՝ գնդակը վերահսկելն է։ Բոլոր հանդիպումներում խաղալու ենք հարձակվողական ոճով»,- Բենիտեսի խոսքերն է փոխանցում El Pais -ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում անցկացրած 29 խաղում Բենզեման խփել է 15 գոլ եւ կատարել 10 գոլային փոխանցում։
Էմիլ Թարվերդյան, RealMadrid.am