Ինչպես արդեն տեղեկացրել ենք Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը երկարաձգել է պայմանագիրը ներկայիս ակումբի հետ մինչև 2020 թվականը: Այսօր կայացավ մամուլի ասուլիս, որտեղ էլ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես հայտարարեց այդ մասին:
«Բանակցությունները այդքան էլ հեշտ չէին և դրա համար մի փոքր երկար տևեց: Չեմ ժխտում, դժվար օրեր էին ինձ համար, սակայն «Ռեալի» հետ նաև շատ լավ օրեր եմ ունեցել: Այս օրերի ընթացքում հասկացել եմ մի բան, որ «Ռեալն» իմ սրտում է, և չեմ կարող լքել այն»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում AS պարբերականը:
Արամ Ավագյան, Realmadrid.am