«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նույնպես հաստատել է, որ Մատեո Կովաչիչի Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը կայացած փաստ է:
«Կան կանոններ, որոնք պետք է պահպանել, գոյություն ունի ֆինանսական ֆեյր փլեյ: Մեզանից ոչ մեկը չէր ցանկանում սա: Ցավում են բոլորը՝ նախագահը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները:
Կովաչիչն ու Շակիրին հեռացան ֆինանսական խնդիրների պատճառով: Տեսնենք, թե ինչ կկարողանանք անել տրանսֆերային շուկայում», - ասել է Մանչինին:
Նշենք, որ «Արքայական ակումբը» 21-ամյա խորվաթ կիսապաշտպանի համար «Ինտերին» կվճարի 28 մլն եվրո, ևս 7.5 մլն եվրո կվճարվի բոնուսների տեսքով: 2.5 մլն եվրո «Ինտերը» կստանա, եթե Կովաչիչն առաջիկա մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցի 20 հանդիպման, իսկ մնացած 5 մլն եվրոն «Ռեալը» կփոխանցի, երբ ֆուտբոլիստը 40-րդ հանդիպումն անկցկացնի:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am