Մադրիդի «Ռեալը» պատրաստ է սպասել մինչև հաջորդ ամառ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է իսպանական «Մարկա»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը չի պատրաստվում 24-ամյա դարպասապահի համար 40 միլիոն եվրո վճարել անգլիական կողմին և պատրաստ է սպասել մինչև հաջորդ ամառ՝ ֆուտբոլիստի իրավունքներն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար:
Նշվում է, որ մադրիդյան թիմի մարզչական շտաբը վստահում է ակումբի դարպասապահներ Կեյլոր Նավասին ու Կիկո Կասիլյային: Ըստ «Ռեալի» մարզչական կազմի՝ երկու դարպասապահն էլ անհրաժեշտ փորձ ունեն իրենց կողմից տրված առաջադրանքները կատարելու համար:
Գևորգ Մովսիսյան, Realmadrid.am