Մադրիդի «Ռեալի» լեգենդ Մանոլո Սանչիսն արձագանքել է «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեի վերջին հայտարարությանը:
Նշենք, որ Պիկեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից հետո հերթական վիրավորական հայտարարությունն էր արել «Արքայական ակումբի» հասցեին:
Դրան ի պատասխան՝ Սանչիսը թվիթթերի իր պաշտոնական էջում գրել է. «Ռեալն» այնպիսի մեծություն է, որի մասին մրցակիցները մտածում են անգամ իրենց հաղթանակներից հետո»:

Նարեկ Սարգսյան, RealMadrid.am