Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հինգշաբթի օրը հնգամյա պայմանագիր կկնքի «Արքայական» ակումբի հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ըստ նոր պայմանագրի՝ 29-ամյա խաղացողը տարեկան կվաստակի 10 մլն եվրո, գումարած բոնուսներ:
Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է գալիք տարի:
Արամ Ավագյան, Realmadrid.am