Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հերքել է բոլոր այն լուրերը, որոնց համաձայն նա բանակցություններ է վարում այլ թիմերի հետ և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
«Ես ոչ մի բանակցություն չեմ վարում», ասել է Ռամոսը Canal Cuatro-ի եթերում:
Նշենք, որ նախկինում հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռամոսի տրանսֆերը ձեռք բերելու համար 60 մլն եվրո է առաջարկում, իսկ ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր, 55 մլն եվրո աշխատավարձով:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am