Երիտասարդ տաղանդը գտնվում է եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես, «Սելտիկը» հերթական առաջարկն է արել կիսապաշտպանին վարձակալելու վերաբերյալ:
Շոտլանդական ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոնի Դեյլն այս գործարքում կկարողանա որոշիչ դեր ունենալ, քանի որ նախկինում աշխատել է Էդեգորի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Էդեգորի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին մի շարք եվրոպական բարձրակարգ ակումբներ, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց «Արքայական ակումբը»:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am