Մադրիդի «Ռեալի» նոր պաշտպան Դանիլոն ասել է, որ ինքը արդեն հեռախոսազրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: Բրազիլացի ֆուտբոլիստը ասել է,որ գոհ է մնացել զրույցի բովանդակությունից:
«Ես խոսել եմ Բենիտեսի հետ հեռախոսով: Ես պատմեցի նրան, թե ինչպես է պետք վերականգնվել մրցաշրջանից հետո և մի փոքր զրուցեցինք նոր հեռախոսազանգի մասին: Մենք երկար չխոսեցինք, բայց նա հասկացրեց ինձ, որ մտածում է իմ մասին: Ես շատ ուրախացա դա լսելով: Ցանկացած ֆուտբոլիստ պետք է հպարտանա իր աշխատանքով,եթե հրավիրում է «Ռեալը»: Այս անկումբը ուրիշ աշխարհ է: Ես միշտ երազել եմ խաղալ այս թիմում, բայց դրա համար պետք է լինել լավագույնը»- Դանիլոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նախքան «Արքայական» ակումբը Դանիլոն պաշտպանում էր «Պորտույի» գույները
Էմիլ Թարվերդյան, RealMadrid.am