Սերխիո Ռամոսի մայրը՝ Պաքին, պատասխանելով իսպանական Antena 3 հեռուստաալիքի լրագրողի հարցին, նշել է, որ իր որդին չի ցանկանում լքել «Ռեալ Մադրիդը»։ Պաքին ժպտալով նշում է.«Իհարկե, առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է»։
Երբ լրագրողը հարցնում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին, Պաքին ասում է.«Չեմ կարծում, մեզ ավելի շատ դուր է գալիս Իսպանիայում»։
Այս հայտարարությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ անգլիական մամուլը ողողված է նորություններով, թե իբր Սերխիոն ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր, որտեղ նրա համար պատրաստ են վճարել 35 մլն եվրո, մինչդեռ «Ռեալը» պահանջում է 90 մլն։
Ռամոսի մոր ճեպազրույցը՝ տեսանյութում։
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am