Մադրիդի «Ռեալը» մոտակա օրերին պաշտոնական առաջարկով կդիմի «Լացիոյին», կենտրոնական կիսապաշտպան Լուկաս Բիգլիայի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով:
«Արքայական ակումբը» Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 22 մլն եվրո:
Սակայն նշվում է, որ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն ֆուտբոլիստին բաց կթողնի միայն 30 մլն եվրո փոխհատուցում ստանալու դեպքում:
Հռոմեացիներն աճուրդ կազմակերպելով կարող են ստանալ իրենց պահանջած գումարը, քանի որ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am