Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում, որ իր խաղընկեր Սերխիո Ռամոսը լքի իր ներկայիս ակումբը: Հիշեցնենք, որ Ռամոսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ինչպես հայտնում է Cadena Cope-ը, Ռոնալդուն, ով այժմ իր հանգիստն է վայելում Մայամիում, զանգահարել է Ռամոսին և խնդրել որպեսզի նա չլքի ակումբը (Ռամոսը ևս իր հանգիստը անցկացնում է ԱՄՆ-ում):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մերժել է «ՄՅՈՒ»-ի՝ 50 մլն եվրոյի դիմաց Ռամոսին վաճառելու նախնական առաջարկը, և պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 90 մլն եվրոյի դիմաց:
Նաև նշենք, որ Ռամոսը 7,5 մլն եվրոյի փոխարեն ցանկանում է տարեկան վաստակել 10 մլն եվրո, իսկ անգլիական ակումբը պատարստ է այդքան աշխատավարձ տալ Ռամոսին:
Արամ Ավագյան, Realmadrid.am