«Արքայական ակումբի» ավագը նույնպես խոստովանում է, որ իրենք տապալեցին մադրիդյան մեծ դերբին:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Իսպանիայի Լա Լիգայի 22-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղից հետո կարծիք հայտնել այդ խայտառակ հանդիպման վերաբերյալ: Արդեն գիտեք, որ «Ռեալը» մրցակցի հարկի տակ 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Կասիլյասը նշել է, որ իրենք բոլոր առումներով զիջեցին մրցակցին:
«Այստեղ ինչ-որ բան վերլուծելու կարիք չկա: «Ատլետիկոն» խաղային բոլոր առումներով գերազանցեց մեզ, իսկ մենք հետևաբար զիջեցինք նրանց: Մենք այստեղից հեռանում ենք հիասթափված ու պետք է անհրաժեշտ հետևություններ անենք, որպեսզի այսպիսի բան այլևս չկրկնվի:
Չեմ կարծում, որ ես սխալվեցի առաջին գնդակը բաց թողելիս: Կողքից կարող է այլ պատկեր երևալ, սակայն միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ: Իմ կարծիքով, այդ գոլում իմ սխալը չկար», - Կասիլյասի խոսքերն է փոխանցում Inside Spanish Football-ը:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am