«Սևիլիայի» դեմ խաղում մրցավարի կոպտագույն սխալի հետևանքով Մարսելոյի ստացած դեղին քարտը չեղյալ համարելու «Արքայական ակումբի» հայցը մերժվեց:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հրաժարվել է չեղյալ համարել Լա Լիգայի 16-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոյի ստացած դեղին քարտը: Ինչպես գիտեք, այդ խաղում բացի բրազիլացու որակազրկումից, վնասվածքներ ստացան կենտրանական պաշտպան Ռամոսը և կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:
Այս զգուշացումը Մարսելոյի համար 5-րդն էր Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում, ինչը նշանակում է, որ նա ստիպված կլինի բաց թողնել 22-րդ տուրում «Ատլետիկոյի» դեմ կայանալիք մադրիդյան դերբին:
Հարկ է նշել, որ «Ռեալում» համաձայն չեն կարգապահական կոմիտեի կայացրած որոշման հետ և պատրաստվում բողոքարկել այն:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am