Մադրիդի «Ռեալի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շատ դժգոհ է մնացել Իսպանիայի Արքայական գավաթի 1/8-րդ եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղի գլխավոր մրցավար Կարլոս Կլոս Գոմեսի գործողություններից: Ինչպես արդեն գիտեք, այդ խաղում Կարլո Անչելոտիի սաները հյուրնկալվելիս 2:0 հաշվով պարտություն կրեցին:
«Ամբողջ հանդիպման ընթացքում մրցավարը սուլելուց առաջ կասկածներ ուներ, սակայն նա միշտ որոշումները կայացնում էր ի օգուտ «Ատլետիկոյի»: Մրցակիցը փորձում էր անընդհատ խախտել կանոնները, բայց մենք գիտենք, որ շատ ուժեղ ենք և հավատում ենք, որ կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ», - Խամեսի խոսքերն է փոխանցում AS-ը:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am