Ավարտվեց մադրիդյան դերբիի առաջին հանդիպումը: «Ռեալը» չկարողացավ հաղթանակ տանել առաջին խաղում:
Երբ Անչելոտին հայտարարեց թիմի մեկնարկային կազմը, ոչ ոք չէր հավատում, որ Կարլոն կարող է պահեստայինների նստարանին թողնել Ռոնալդուին: Դա առաջին անակնկալն էր այս հանդիպումից առաջ:
Հանդիպումը բավականին լավ սկսեց «Ռեալը»: Արդեն առաջին րոպեներին Սերխիո Ռամոսը կարող էր բացել հանդիպման հաշիվը, բայց Օբլակը հիանալի սեյվ կատարեց ու փրկեց թիմին գոլից:
«Ռեալի»` գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը գնալով աճում էր, սակայն գործը հարվածներին չէր հասնում: Մրցակիցը չէր կարողանում դուրս գալ կիսադաշտից: Գարեթ Բեյլը կարողացավ հաջողության հասնել, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ գրանցեց:
58-րդ րոպեին Ռամոսը 11 մետրանոց է նվիրում մրցակցին: Նավասի հուսահատ ցատկը չօգնեց թիմին: Ռաուլ Գարսիան բացում է հաշիվը:
«Ատլետիկոն» խփած գնդակից հետո իրեն ավելի ազատ էր զգում, իսկ «Ռեալը» շարունակում էր խաղարկել գնդակը, անհույս փոխանցումներ կատարել: Չօգնեց նաև Ռոնալդուի խաղադաշտ դուրս գալը:
Հետո նաև հետևեց երկրորդ բաց թողած գնդակը պաշտպանների անվստահ խաղի պատճառով:
«Ատլետիկոն» մարզչական հաղթանակ է տանում «Ռեալի» նկատմամբ: Այժմ Անչելոտիի թիմը պետք է 3 գնդակ խփի, նաև բաց չթողնի, հաջորդ փուլ անցնելու համար: Իսկ մենք` «Ռեալի» երկրպագուներս, չպետք է հուսահատվենք, այլ պետք է հավատանք, որ թիմը արժանի ֆուտբոլ կցուցադրի մեկ շաբաթից «Սանտիագո Բեռնաբեուում»:
«Ատլետիկո» - «Ռեալ»` 2-0
Արման Հարությունյան, RealMadrid.am