«Գիտենք, որ բարդ է լինելու, քանի որ մրցակիցը լավագույններից է Եվրոպայում», - ասել է Անչելոտին:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի Արքայական գավաթի 1/8-րդ եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղին ընդառաջ մամուլի ասուլիս է տվել, որում խոսել է առաջիկա հանդիպման մասին: Անչելոտին նշել է, որ հաղթելու համար շատ մեծ աշխատանք պետք է կատարել:
«Մենք լավ ենք ճանաչում մրցակցին և գիտակցում ենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ նրանց թիմը լավագույններից է Եվրոպայում»:
Թիմի մասին
«Թիմը կենտրոնացած է «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղի վրա: Մենք ինչպես միշտ շարունակելու ենք խաղալ հաղթական տրամադրվածությամբ: Մեկնարկայինում կլինեն այս պահի դրությամբ լավագույնները: Կեյլոր Նավասը պատրաստ է խաղին:
Բեյլի մասին
«Բեյլը անհատական խաղով չի տարվում: «Վալենսիայի» դեմ «Մեստալյայում» կայացած խաղում նա դրվագներից մեկում պարզապես որոշում կայացրեց միայնակ ավարտին հասցնել գրոհը: Գարեթը լավ է հանդես գալիս «Ռեալի» կազմում: Նախորդ տարի նա երեք գոլի հեղինակ դարձավ 4 եզրափակիչներում: «Ատլետիկոյի» դեմ խաղին նա կմասնակցի:
«Բարսելոնայում» տեղի ունեցող իրադարձությունների մասին
«Չեմ պատրաստվում խոսել այդ թեմայով: Ինձ հետաքրքրում է միայն իմ թիմը»:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am