Մադրիդի «Ռեալը» վերջին մարզումն անցկացրեց Իսպանիայի Արքայական գավաթի 1/8-րդ եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ առաջին հանդիպումից առաջ: Մարզմանը մասնակցեցին առաջին թիմի բոլոր ֆուտբոլիստները, բացի Լուկա Մոդրիչից, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից: Բացի հմնական թիմի ֆուտբոլիստներից, Կարլո Անչելոտիի տրամադրության տակ էին գտնվում նաև «Կաստիլյայի» խաղացողներ՝ Ալվարո Մեդրանն ու Ռուբեն Յանյեսը:
Դարպասապահներ Կասիլյասը, Նավասը, Պաչեկոն և Յանյեսը մարզվեցին Վիլյամ Վեկիի, իսկ մյուս ֆուտբոլիստները՝ Անչելոտիի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Արքայական գավաթի 1/8-րդ եզրափակչի «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» հադիպումը տեղի է ունենալու «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում՝ հունվարի 7-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:55-ին: