Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը հայտնվել է «ՄՅՈՒ»-ի և «Չելսիի» ուշադրության կենտրոնում:
Երկու թիմերն էլ հասկանում են, որ գործնականում Վարանի տրանսֆերային իրավունքները գնելը անհնար է, սակայն ամեն ինչ փորձում են անել, այս մասին հայտնում է AS-ն վկայակոչելով Daily Telegraph-ին:
Ըստ աղբյուրի՝ երկու անգլիական գրանդները պատրաստ են 24 մլն եվրո վճարել ֆրանսիացի պաշտպանի համար:
Նշենք, որ այս մրցաշրջանում 21-ամյա խաղացողը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում:
Արամ Ավագյան, Realmadrid.am