Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Վալենսիայից» կրած պարտությունը:
«Կարծում եմ` արժանի էինք հաղթանակի, բացյ մեր բախտը չբերեց, որ մենք չկարողացանք խփել ևս մի քանի գնդակ: Թիմին ասելու բան չունեմ: Ոչ միշտ է լինում օգտագործել հնարավորությունները: այսօր չկարողացանք դրանք օգտագործել շատ կարևոր պահերին:
Այս պարտությունը կրեցինք մենք 22 հաղթանակներ տոնելուց հետո: Վաղ թե ուշ սա կլիներ: Մինչ այս մենք լավ էինէ խաղում ու կանենք դա նաև ապագայում:
Մրցավարը լավ հանդիպում անցկացրեց: Շատ հարվածներ եղան ոտքերին: խաղից հետո ասացի նրան, որ լավ է վարել խաղը:
«Վալենսիան» ուժեղ մրցակից է: Նրանք լավ էին պատրաստվել հանդիպմանը: Շնորհավորում եմ նրանց:
«Ատլետիկոյի» դեմ պետք է ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը: Թիմը ֆիզիկապես իրեն լավ էր զգում հանդիպման վերջում»,- ասաց Անչին:
Արման Հարությունյան, RealMadrid.am