Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Վալենսիայից» կրած պարտության մասին:
«Չի կարելի ասել, որ մրցակիցը արժանի չէր: Տխուր եմ, որ կորցրեցինք միավորներ ու ավարտեցինք մեր անպարտելի հանդիպումների շարքը, բայց Իսպանիայի առաջնությունը երկար միցաշար է:
Մրցակիցը խաղում էր իր ֆուտբոլը ու դա լավ էր անում: «Վալենսիան» իր ուժերը կենտրոնացրել էր կենտրոնում:
Հաղթական շարքը չէր հանգստացրել մեր ֆուտբոլիստներին: Մեր մոտ աշխատասեր ֆուտբոլիստների կազմ է: Այդ շարքը մեզ ավելի ուժեղ դարձրեց: Կշարունակենք աշխատել»,- ասաց Ռամոսը:
Արման Հարությունյան, RealMadrid.am