Այսօր միասին դիտելու ենք «Ռեալի» մասնակցությամբ կայանալիք Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրի հանդիպումը:
Առաջարկում ենք դիտել «Վալենսիա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման պրոմո-հոլովակը:
Մի փոքր տեղեկատվություն հանդիպման մասին:
Այսօր «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելու է «Վալենսիային», որը Լա լիգայի խաղարկությունում անցկացրած 16 խաղից հետո վաստակել է 31 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ տուրում կայացած խաղերի արդյունքներին, առաջիկա տուրի խաղացանկին և մրցաշարային աղյուսակին ծանոթացեք սեղմելով` ԱՅՍՏԵՂ:
Խաղը տեղի է ունենալու «Վալենսիայի» «Մեստալյա» մարզադաշտում: Մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1923 թվականի մայիսի 20-ին:
«Մեստալյան» տեղավորում է 55.000 երկրպագու:
Նախախաղային մամուլի ասուլիսները
Անչելոտի. «Վալենսիայի» դեմ պետք է լավ պաշտպանվել և հարձակվել»
«Սա շատ կարևոր հանդիպում է, քանի որ մենք դեռ շարունակում ենք հաղթանակների ռեկորդային շարքը: «Վալենսիայի» դեմ նրա դաշտում կայացող հանդիպումները շատ դժվարին պայքարում են անցնում, այնտեղ հաղթելը հիանալի կլինի: «Վալենսիան» դժվարին մրցակից է, որի հետ պետք է լավ պաշտպանվել և հարձակվել: Այս թիմը նախորդ տարվա համեմատ լիովին փոխել է իր խաղաոճը: Սա ավելի ուժեղ թիմ է և ապացուցել է, որ սեփական հարկի տակ շատ լավ է խաղում»: Ռամոսի վնասվածքի մասին. «Նա լավ է իրեն զգում: Ռամոսը մարզվում էր անհատական ծրագրով: Հիմնական կազմի հետ մարզում անցկացնելուց հետո...»-շարունակությունը դիտեք սեղմելով`ԱՅՍՏԵՂ:
Այս պահին առաջարկում ենք ծանոթանալ երկու թիմերի միջև Լա լիգայում կայացած վերջին հանդիպումների վիճակագրությանը: ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2014 Ռեալ Մադրիդ - Վալենսիա 2 - 2
22.12.2013 Վալենսիա - Ռեալ Մադրիդ 2- 3
20.01.2013 Վալենսիա - Ռեալ Մադրիդ 0 - 5
19.08.2012 Ռեալ Մադրիդ - Վալենսիա 1 - 1
08.04.2012 Ռեալ Մադրիդ - Վալենսիա 0 - 0
Հիմա եկեք ծանոթանանք թիմերի հնարավոր մեկնարկային կազմերին:
.
Վալենսիա
0 - 0
Ռեալ Մադրիդ
NUNO ESPÍRITO SANTO
4-3-3
1
Ալվես
19
Բառագան
5
Մուստաֆի
23
Օտամենդի
31
Գայա
21
Գոմես
10
Պարեխո
15
Պերես
8
Ֆեգուլի
7
Նեգրեդո
11
Պիատի
CARLO ANCELOTTI
4-3-3
7
Ռոնալդու
9
Բենզեմա
11
Բեյլ
10
Խամես
8
Կրոս
23
Իսկո
12
Մարսելո
3
Պեպե
2
Վարան
15
Կարվախալ
1
Կասիլյաս
Մրցավարը`
Հանդիպման գլխավոր մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն: Նրա օգնականներն են` Անխել Նեվադո Ռոդրիգեսը և Խոսե Ֆերնանդես Միրանդան: Պահեստային մրցավարն է` Անտոնիո Սանթոս Պարգանյան:
Այժմ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են խաղադրույք կատարել, առաջարկում ենք ծանոթանալ միջազգային բուքմեյքերների կողմից սահմանած միջին գործակիցներին:
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «Ռեալին»
Վալենսիա/հաղթանակ - 5.50 ոչ ոքի - 4.10 Ռեալ/հաղթանակ -1.55