Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը իսպանական թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն շատ լավ է զգում թիմում և որ խնդիրները մնացել են անցյալում:
«Ես արդեն շատ երկար ժամանակ եմ գտնվում այս թիմում: Այո, վերջին տարիներին եղել են խնդիրներ, բայց ես միշտ զգացել եմ այն մարդկանց աջակցությունը, ովքեր վստահել են ինձ»:
«Ես ոչ մի պատճառ չունեմ, որպեսզի հեռանամ «Ռեալից»: Ես միանգամայն երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել՝ մադրիդիստներին պարգևելեվ հաճելի էմոցիաներ»:
«Մեր թիմը մտադիր է շարունակել առաջխաղացումը և մենք ցանկանում ենք 2015 թվականին ավելի շատ տիտղոսներ նվաճել: Մենք երիտասարդ և պրոֆեսիոնալ թիմ ունենք: Ակումբի ներսում ջերմ բարեկամական հարաբերություններ է տիրում: Թիմի ղեկին է գտնվում մեծագույն մարզիչ: Մենք աշխարհի լավագույն երկրպագուներն ունենք: Ես շատ մեծ գումարների համար չէի լքի ակումբը՝ անգամ այն ժամանակ, երբ մշտական խաղաժամանակ չէի ստանում: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներից, իրենց սիրո և հավատարմության համար: Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի երջանկացնենք ձեզ»:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am