Ցավ, ցավ, ցավ ու էլի ցավ տասներկու տարի շարունակ. ձախողված տրանսֆերներ, ցավալի ձախողումներ, քննադատության անհավանական հոսք և միայն հույս, հույս, հույս…
Տասներկու տարի անց համաշխարհային ֆուտբոլում սկսվել է «Ռեալի» հեգեմոնիան: Քսաներորդ դարի լավագույն թիմը, անհավանական ֆուտբոլ ցուցադրելով, վրեժխնդիր է լինում իրենց հասցեագրված յուրաքանչյուր բացասական բառի համար: Ու դեռ կպատժվեն շատերը...
Արդի ժամականաշրջանում մարդկության բնավորության ամենազարհուրելի գծերից մեկը դարձել է ուրիշի վաստակը կասկածի տակ դնելը: Ուղղակի զարմանալի է ինչու՞ է Իկերը երբեմն արձագանքում այդ ամենին: Նրանք՝ ովքեր հեշտությամբ մոռացել են «Բարսելոնայի», «Բորուսիայի», «Բավարիայի» հետ խաղերում կատարված սեյվերը և միայն հիշում են «Ատլետիկոյի» դեմ եզրափակչում թույլ տված սխալը, «միանգամյա օգտագործման» երկրպագուներ են: Իսպանացի մադրիդիստները Կասիլյասին շատ են ցավեցրել և դեռ շարունակում են. Իկերը սուրբ է, մի՛ մոռացեք…
Եթե առանձին-առանձին անդրադառնանք այս անհավատալի երազի բոլոր դերակատարներին՝ գրելու շատ բան կլինի: Ոմանք այս ամենի կատարման գլխավոր գործոն տեսնում են Անչելոտիի և Զիդանի ճակատագրական միավորումը ընդհանուր նպատակի շուրջ, ոմանք՝ Ռոնալդուի՝ չինական այբուբենի թվով գոլերը, ոմանք՝ Ռամոսի գնդակին գլխով հինգ հպումները, ոմանք՝ Մխիթարյանի ցավալի վրիպումը, ոմանք «լուզերների» ճիշտ ժամանակին վաճառքը, իսկ շատ ուելսցիներ էլ Գարեթ Բեյլի արքայական գրանցում ստանալը: Կարծում ենք այս ամենը Աստծո օրհնությունն էր և տասերկու տարիների գումարային փոխհատուցումը: Եվ ճիշտ են ասում, որ ուժեղ է ոչ թե նա՝ ով չի ընկնում, այլ նա՝ ով ընկնելուց հետո կարողանում է բարձրանալ: «Ռեալը» կարողացել է բարձրանալ ու շատերի համար այնքան շատ, որ նույնիսկ չի երևում:
Քննադատները մեռյալ լռության մեջ սպասում են իրենց ժամին. իսկ մինչ այդ «Մադրիդը» շարունակում է տակնուվրա անել համաշխարհային ֆուտբոլի ակումբային ասպարեզը՝ չթուլացնելով խելագար տեմպը:
2013-2014-ի ֆանտաստիկ կադրերն ենք առաջարկում դիտել մի անհավանական տեսանյութում, և իհարկե. և իհարկե Ռամոսի գոլը՝ որը երջանկության արցունքների ու թեթևության զգացումի մի անբացատրելի դեժավյու է առաջացնում:
Տեսանկյութը դիտելու համար սեղմեք՝ просмотреть на YouTube