Աշխարհի ակումբային առաջնությունից հետո, որտեղ «սերուցքայինները» հաղթեցին, մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սերխիո Ռամոսը:
«Կրուզ Ասուլի» ու «Սան Լորենցոյի» հետ խաղերում Ռամոսը գոլի հեղինակ է դարձել:
«Արծաթե գնդակ» ստացավ Ռոնալդուն: Պորտուգալացի գոլահարը ոչ մի գնդակ չխփեց այս մրցաշարում, սակայն կատարեց երկու գոլային փոխանցում:
«Բրոնզե գնդակը» բաժին հասավ «Օկլենդ Սիթիի» դարապասապահ Իվան Վիցելիչին:
Արման Հարությունյան, RealMadrid.am