«Ռեալ Մադրիդ» - «Սան Լորենցո» 2:0 | «Ռեալը» աշխարհի ակումբային չեմպիոնն է
02:01:08 21.12.2014
Ավարտվեց Ակումբային Մունդիալի «Ռեալ Մադրիդ» - «Սան Լորենցո» եզրափակիչ հադնիպումը, որում «սերուցքայինները» հաղթանակ տարան 2:0 հաշվով և դարձան այս առաջնության հաղթողը` պաշտոնապես նվաճելով Աշխարհի լավագույն ակումբի կոչումը:
37-րդ րոպեյին Ռամոսը առաջ մեղեց իր թիմին` հաշիվը դարձնելով 1:0: Առաջին խաղակեսը ավարտվեց 1:0` հօգուտ «Արքայական» ակումբի: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Բեյլը ձևակերպում է խաղի վերջնական հաշիվը` 2:0:
Այսպիսով, «Արքայական» ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ վերանվանված Մունդիալիտոյի հաղթող: