Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոն մեկնաբանել է թիմի ավագ Իկեր Կասիլյասի գործողությունները՝ Աշխարհի Ակումբային Առաջնության կիսաեզրափակչի շրջանակներում կայացած մեքսիկական «Կրուզ Ասուլի» դեմ խաղում: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» մրցակցի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Կասիլյասը 2:0 հաշվի ժամանակ կարողացավ ետ մղել 11 մետրանոց հարված:
«Շատերը մոռաում են, որ Կասիլյասն արդեն երկար ժամանակ է լավ խաղ ցուցադրում: Եվ մոռանում են նաև, որ նա մեկ անգամ դարձել է Աշխարհի առաջնության և 2 անգամ Եվրոպայի առաջնության հաղթող, հաղթել է Չեմպիոնների Լիգայի խաղարկություններում: Ինձ համար նա շատ ուժեղ դարպասապահ է, և նրա գործողություները մեզ անհավանական վստահություն են հաղորդում», - Մարսելոյի խոսքերն է փոխանցում AS-ը:
Կարդացեք նաև՝
Կասիլյաս. «Հիմա ավելի լավ վիճակում եմ, քան 16 տարի առաջ»
Կասիլյաս. «Դարպասապահները հպարտանում են Նոյերով, բայց «Ոսկե Գնդակը» պետք է ստանա Ռոնալդուն»
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am