Անչելոտին խաղից հետո զրուցել է լրագրողների հետ:
«Մենք ուժեղ էինք, կենտրոնացված: Թիմը իրեն շատ լավ ցույց տվեց: Ֆուտբոլիստները պատրաստված էին ու ցույց էին տալիս իրենց լավ որակները: Հենց սկզբից լավ էինք գործում: Արագ գոլ եղավ: Դա հեշտացրեց մեր աշխատանքը: Մրցակիցը կարող էր գրավել մեր դարպասը, բայց տեղում էր Իկերը: Երկրորդ կեսում մենք սպանեցինք խաղը` խփելով գեղեցիկ գոլեր: Մարզադաշտը լավ վիճակում էր»:
Տարին տիտղոսով ավարտելու մասին.
«Չեմ մտածել այդ մասին, բայց մենք այս տարի լավ ենք աշխատել: Մնացել է ընդամենը մեկ հանդիպում, որպեսզի գերազանց ավարտենք 2014 թվականը: Լավ կպատրաստվենք, քանի որ մեր թիմը արժանի է տիտղոսի»:
Ռաբոնա հարվածի մասին Ռոնալդուի կողմից.(Տեսանյութ)
«Դա միակ ձևն էր այդ դիրքից հարվածելու համար: Ես երբեք չեմ տեսել նման բան, բայց Ռոնալդուից չգիտես, թե ինչ կարելի է սպասել: Նա չգրավեց դարպասը, բայց կատարեց գոլային փոխանցումներ: Դա շատ կարևոր է»:
Մարրոկոյում աջակցության մասին.
«Լավ ենք զգում մեզ այստեղ: Հիանալի մթնոլորտ է տիրում: Ամեն ինչ կա, որպեսզի մենք կարողանանք խաղալ մեր լավագույն ֆուտբոլը: Դա շատ կարևոր է մեր համար: Մենք ուրախ ենք, որ խաղալու ենք մեր երկրպագուների աջակցության ներքո: Նման աջակցությունը «Ռեալին» դարձնում է մեծագույն ակումբ»:
Ռամոսի վնասվածքի մասին
«Չենք մտածում այդ ուղղությամբ: Նրա մոտ լուրջ բան չկա: Ռամոսը կխաղա եզրափակչում»:
Ապագա մրցակցի մասին.
«Հարգում ենք բոլոր թիմերին: «Սան Լորենցոյի» մոտ կա ավելի մեծ փորձ, բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել: Լավ ենք պատրաստվելու եզրափակչին անկախ մեր մրցակցից»:
Բաց մարզման մասին խաղից առաջ.
«Որոշեցինք անել դա, քանի որ շատ երկրպագուներ ունենք Ռաբատում: Հաճելի էր այդքան շատ երկրպագուներ տեսնել»,- եզրափակեց Անչին:
Արման Հարությունյան, Realmadrid.am