Skyspot-ին տված հարցազրույցում Մայկոնի գործակալ Անտոնիո Կալիենդոն հայտարարել է, որ «Ռեալի» հետ բանակցությունները մոտ են եզրագծին.«Գալիք երեքշաբթի կկայանա հանդիպում, ու եթե Ֆլորենտինոն ու Մորատին համաձայնության գան, ապա գործարքը կկայանա: Եթե մեծ ակումբները ուզում են գնեն մեծ խաղացողների, ապա դա շատ դեպքերում հաջողվում է»: Բացի այդ Կալիենդոն գովաբանել է «Ռեալին».«Մայկոնը վարձկան չէ: Նա հաղթել է ամեն ինչ, ու նա չեմպիոն է ու զարմանալի չէ, այնպիսի թիմը, ինչպիսին է «Ռեալը», լավագույններից մեկը աշխարհում, ցանկանում է գնել Մայկոնին»:
LOS-MERENGUES, Realmadrid.am