Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերթական անգամ հայտարարել է, որ հիմնական դարպասապահի դիրքում տեսնում է թիմի ավագ Իկեր Կասիլյասին: Իտալացի մասնագետը վստահ է նրանում, որ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահի ապագան կապված է «Արքայական ակումբի» հետ:
«Ռեալի» դարպասապահներին վերաբերող հարցը փակված է: Ես կարծում եմ, որ Կասիլյասի ապագան կապված է մեր ակումբի հետ: Նա համարվում է «Ռեալի» պատմության մի մասը և երբ խաղակոշիկները կախի մեխից, կմիանա այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Հիերոն, Սանչիսը, Ամանսիոն, Խենտոն` ովքեր հպարտությամբ կարող են խոսել Չեմպիոնների լիգայի այն եզրափակիչների մասին, որոնցում իրենք հաղթող են դուրս եկել»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am