Կոլումբիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարլոս Վալդերաման խոսել է իր հայրենակից Խամես Ռոդրիգեսի «Ռեալ» տեղափոխության մասին:
«Բրազիլիայում կայացած Աշխարհի 2014 թվականաի առաջնությունում Խամեսը ցույց տվեց իր բարձր որակները: Նա արժանի է այն գումարին, որը «Ռեալը» վճարել է նրա համար «Մոնակոյին»:
Հիմա Խամեսը շատ լավ հնարավորություններ ունի: Նա 23 տարեկան է, և մենք հույս ունենք, որ դեռ երկար կմնա «Ռեալում»: Նրան երկրպագում է ողջ Կոլումբիան»,- ասել է Վալդերաման:
Նշենք, որ Խամես Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում անց է կացրել 12 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am