Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը հերթական նվաճմանն է հասել:
Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում, Բլեզ Մատյուիդիի փոխարինվելուց հետո Ռաֆայել Վարանը խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով: Այդ պարագայում, «Սերուցքայինների» 21-ամյա ֆուտբոլիստը դարձավ Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը:
Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականի դեմ կայացած հանդիպումը Վարանի համար ընդամենը 15-րդն էր ազգային հավաքականի կազմում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով` 0:3 հաշվով: Խաղավարտից րոպեներ առաջ փոխարինման դուրս եկավ «Ռեալի» մյուս ֆրանսիացին` Կարիմ Բենզեման, ով թեթևակի վնասվածքի պատճառով մնացել էր պահեստայինների նստարանին:

Նարեկ Սարգսյան, RealMadrid.am