«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտի կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուին սխալ է համեմատել անցյալի աստղերի հետ: Միևնույն ժամանակ, իտալացի փորձագետը նշել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը այս պահին լավագույն խաղացողն է աշխարհում:
«Դժվար է ասել, որ նա է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Ի վերջո, ժամանակները փոխվում են: Նա լավագույնն է աշխարհում այս պահին,: Դա չի կարելի համեմատել Մարադոնայի կամ Պելեի հետ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նա գրեթե միշտ միավորներ է բերում, երբ դուրս է գալիս խաղադաշտ: Հետևաբար կարելի է մտածել, որ խաղը սկսվում 1:0 հաշվով օգուտ «Ռեալին»: Սա շատ բարձր պրոֆեսիոնալիզմ է», - Անչելոտիի խողսքերն է մեջբերում Marca-ն:
Էմիլ Թարվերդյան, Realmadrid.am