Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի ավագ Իկեր Կասիլյասի մասին, ով վերջին շաբաթներին շատ մեծ քննադատության տակ է գտնվում:
«Դարպասային գծի վերաբերյալ մենք կասկածներ չունենք, ես լիովին վստահում եմ Կասիլյասին: Նա ստիպված է եղել բախվել շատ խնդիրների, բայց Իկերը պարկեշտ և ուժեղ մարդ է:
Նրա սխալները կարելի է մեկ ձեռքի մատերի վրա հաշվել: Չեմպիոնների լիգայի նախորդ տարվա եզրափակչում և Իսպանիայի ազգային հավաքականում: Այստեղ անգամ քննարկելու բան չկա:
Սուլոցները նրա ուղղությամբ ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Կասիլյասը խաղում է, քանի որ ես եմ այդպես ցանկանում: Իմ կարծիքով, նա ամեն ինչ անում է հանուն «Ռեալի» հաղթանակի»,- հայտարարել է Անչելոտին:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am