Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ փորձում է կատարել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի բոլոր ցուցումները: Կոլումբացի ֆուտբոլիստը նշել է, որ միշտ ցանկանում է խաղային փորձ ձեռք բերել:
«Ռեալում» ես խաղում եմ առավել կազմակերպչական դիրքում: Բայց, դա այն է, ինչ ինձնից խնդրում է գլխավոր մարզիչը: Անում եմ ամեն ինչ, որպեսզի շարունակեմ խաղալ»,- Ռոդրիգեսի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Ակումբի ներքին հարաբերությունների մասին ֆուտբոլիստը ասել է.
«Ռեալում» խաղում են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ` հանդիսանալով հրաշալի մարդիկ դաշտում և դրանից դուրս: Մեր հանդերձարանում շատ է ուրախությունը»:
Էմիլ Թարվերդյան, Realmadrid.am