Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Թոնի Կրոսը կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլում խաղացողները շատ մեծ ծանրաբեռնվածության տակ են գտնվում:
«Ես կարծում եմ, որ խաղերի անցկացման ժամանակացույցը շատ է բարդացել, հիմնականում դա վերաբերում է հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնք խաղում են նաև իրենց ակումբներում և միջազգային մրցաշարերում: Մրցաշրջանի ընթացքում թիմերը 3 օրվա տարբերությամբ խաղեր են անցկացնում, իսկ դա շատ մեծ ծանրաբեռնվածություն է: Կարծում եմ, որ ֆուտբոլում պետք է ավելի շատ ժամանակ հանգստանալու և վերականգնվելու համար: Պատահական չէ, որ վերջին երկու ամիսներին մեծ թվով ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացան, և խոսքը չի գնում թեթև վնասվածքների մասին, այլ ծանրագույն խնդիրների, ինչպիսին օրինակ` մկանային պատռվածքն է»,- Կրոսի խոսքերն է փոխանցում գերմանական մամուլը:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am