HalaMadrid TV MOBILE

Պերես.«Դի Մարիան անընդունելի ֆինանսական պահանջներ էր ներկայացնում»
15:15:49 06.09.2014

Ֆլորենտինո Պերեսը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի նախագահական օթյակում ներկայացրեց 2013/14 ֆինանսական տարվա ամփոփ տվյալները, որոնք կհաստատվեն դեկտեմբերի 21-ին կայանալիք գլխավոր համաժողովում.«Ես մեծ ուրախությամբ եմ հայտնում «Ռեալ Մադրիդի» ֆինանսական ցուցանիշները, քանի որ ես հավատում եմ, որ այն 10 տարիների ընթացքում, որ աշխատել ենք այստեղ, չնայած մի քանի մեծ ճգնաժամերին, մենք կարող ենք շարունակել մեզ բավարարված զգալ ակումբի ֆինանսական առաջընթացով ու կայունությամբ, որը մեզ տալիս է ենթակառուցվածքային կայունություն ու հնարավորություն է տալիս խաղադաշտում հասնել կարևոր արդյունքների»:

Ակումբի ղեկավարը սկսեց խոսել ավելի գործնական հարցերի մասին.«Տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել սեպտեմբերի 21-ին անցկացնել գլխավոր համաժողովը: 2013/14 թվականին մենք ունեցել ենք 603.9 մլն եվրո համախառն եկամուտ, 10.9 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: Զուտ շահույթը հարկերի վճարումից հետո կազմել է 38.5 մլն եվրո, ինչը 4.4 տոկոսով է ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Պարտավորությունները կազմել են 71.5 մլն եվրո, ինչը 21 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Եվ «Ռեալ Մադրիդի»՝ պետական գանձարան որպես հարկեր ու սոցվճարներ մուտք արած գումարը կազմել է 167 մլն եվրո»:

Նախագահն իր գնահատականը տվեց ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ.«10-րդ տարին անընդմեջ մենք աշխարհի ամենաեկամտաբեր սպորտային կառույցն ենք, իսկ երրորդ տարին անընդմեջ «Ֆորբս» ամսագիրը համարում է մեզ աշխարհի ամենաարժեքավոր ակումբ: Ինձ համար «Ռեալ Մադրիդի» նախագահ լինելը մեծ պատիվ է, բայց այս հիասքանչ ակումբը ղեկավարելը մեծ պատասխանատվություն է պահանջում, ու մենք երբեք չպետք է մոռանանք, որ 112-ամյա պատմություն ունեցող այս ակումբը շարունակում է պատկանել իր երկրպագուներին:

Եվ վերջում «Ռեալ Մադրիդի» ղեկավարը պատասխանեց հավաքված լրագրողների հարցերին:

Դի Մարիայի տրանսֆերի մասին.

«Ես եկա ակումբ 2000 թվականին ու 10 տարվա ընթացքում շատ ֆուտբոլիստներ են եկել ու գնացել: Դի Մարիան, ինչպես և մյուս ֆուտբոլիստները, որ խաղացել են մեր ակումբում ու հեռացել են այստեղից, մեր հարգանքն ու երախտիքն է վայելում, քանի որ նա այս ակումբի մի մասնիկն է եղել: Ինձանից երբեք չեք լսել վատաբանություն որևէ ֆուտբոլիստի հասցեին, ով հանդես է եկել այս ակումբում:

Այն ֆուտբոլիստը, ով պայմանագիր ունի ակումբի հետ, հեռանում է, միայն եթե ինքն է ցանկանում, քանի որ եթե նա չի ցանկանում, «Ռեալ Մադրիդը» միշտ հարգում է նրանց հետ կնքած պայմանագրերը: Նրա հեռանալու պատճառը, ես չեմ թաքցնի, այն էր, որ նա ֆինանսական պահանջներ ուներ, որոնք մենք չէինք կարող բավարարել: «Ռեալ Մադրիդը» նրան լավագույն առաջարկն արեց՝ հնարավորինս մեծ առաջարկ, բայց նա այլ ակնկալիքներ ուներ: Ոչ մի այլ ֆուտբոլիստ այդքան չէր վաստակում ակումբում, բացի Ռոնալդուից, որքան նա էր ցանկանում, իսկ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում:

Սա անձնական որոշում է, ու մենք ոչինչ չէինք կարող անել: Եթե մենք համաձայնեինք նրա պայմաններին, ակումբում խնդիրներ կառաջանային, որ կխաթարեին ակումբի ֆինանսական դրությունը: Մենք հարգում ենք Դի Մարիային, բայց ձեռք բերեցինք Խամեսին, ով Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից էր ու արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»:

Մենք գոհ ենք, որ Դի մարիան գտավ իր համար նոր ակումբ, որը վճարեց մեզ այնքան գումար, որը մենք համարեցինք համարժեք: Մենք բարձր ենք գնահատում նրա անհատականությունը ու այն ջանքերը, որ նա գործադրեց նախորդ 4 տարիների ընթացքում, ու մենք նրան հաջողություններ ենք մաղթում: Երախտիքով ու գնահատումով՝ մենք կարող ենք միայն իրողությունը պատմել այս գործարքի մասին»:

Մրցաշրջանի մարտահրավերների մասին.

«Ռեալ Մադրիդը» մի ակումբ է, որ հաղթանակները բնական բան է համարում, հատկապես՝ Եվրոպայի գավաթը նվաճելը, քանի որ դա մի մրցաշար է, որում մենք մեզ շատ լավ ենք զգում: Ինչպես մեր թիմի ավագն ասաց «Դեսիման» բարձրացնելուց հետո, հիմա մենք պայքարելու ենք «Ունդեսիմայի» (11-րդ գավաթի) համար: Մենք քրտնաջան աշխատում ենք նորանոր տիտղոսներ նվաճելու համար, ինչի ընթացքում մշտապես պահպանելու ենք կայունությունը»:

Կրիշտիանու Ռոնալդուի պատկերացումները ակումբի ղեկավարման վերաբերյալ.

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ի հավելումն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լինելուն, նրա հավատարմությունը աներկբա է: Ես լսել եմ նրա հայտարարությունը ու վստահ եմ, որ նա ոչ մի կերպ չի փորձել հարցականի տակ դնել ակումբի քաղաքականությունը: Ես նրա շատ լավ հարաբերություններ ունեմ ու նրա հետ շատ եմ խոսել և հիմա կարող եմ ասել, որ նա շատ գոհ է նոր ձեռքբերումներից: Նա օրինակելի ֆուտբոլիստ է, ու ոչ մի անհամաձայնություն մեր միջև չկա»:

Խաբի Ալսոնսոյի մասին.

«Ես նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, և Խաբին եկավ մեզ մոտ ու խնդրեց, որ բաց թողնենք իրեն: Նա հավատում է, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին տարիները անցկացնելու լավագույն տարբերակը հենց այսպես վարվելն էր, նա գտնում էր, որ դա լավագույն որոշումն էր թե՛ իր, թե՛ ակումբի համար: Մենք հարգում ենք նրա ցանկությունը: Մենք մտածեցինք ու համաձայնության եկանք նրա հետ: Որոշեցինք թիմում պահել Խեդիրային, ու հիմա այդ դիրքում խնդիրներ չունենք: Այս որոշումը մենք կայացրել ենք Ալոնսոյի ու մարզչի հետ քննարկումներից հետո: Ես կրկնում եմ, որ սա Խաբիի խնդրանքն էր, ու մենք համաձայնվեցինք բաց թողնել նրան: Նրա դիրքը հիմա անվտանգ է Կրոսի տրանսֆերից հետո, ով լավագույններից մեկն էր Աշխարհի առաջնությունում ու ընդամենը 24 տարեկան է, ինչպես նաև մենք ունենք Իլյարամենդի»:

Ֆալկաոյի մասին.

«Նա անկրկնելի ֆուտբոլիստ է: Մենք մի քանի անգամ դիտարկել ենք նրան ձեռք բերելու հնարավորությունը, բայց մենք անում ենք այն, ինչն համարում ենք լավագույն որոշումը ակումբի համար՝ անկախ նրանից, թե ով է ֆուտբոլիստի գործակալը: Եվ մարզիչը, ինչպես միշտ, որոշիչ դեր խաղաց նրան ձեռք չբերելու որոշման կայացման հարցում»:

«Անոետայում» կրած պարտությունը.

«Մենք հիանալի թիմ ունենք: Դա ես եմ ասում, ինչպես նաև դուք էիք դրա մասին խոսում, երբ մենք նվաճեցինք Եվրոպայի սուպերգավաթը: Մենք մի խաղ անցկացրինք, որ շատերի գովասանքին արժանացավ ամբողջ աշխարհում, ու որին, հանգամանքների բերումով, չէին մասնակցում Դի Մարիան ու Ալոնսոն: Սան Սեբաստիանում մենք 30 ֆանտաստիկ րոպեներ անցկացրինք, բայց հետո մեր խաղը քանդվեց: Պետք է շարունակենք աշխատել ու առաջ շարժվելու ուղի գտնել: Սա մարզչի խնդիրն է, բայց կարծում է, որ այդ պարտությունը պարզապես սայթաքում էր»:

Կասիլյասի ու դարպասապահի հարցի մասին.

«Որևէ քննարկման կարիք չկա: Ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն կատարել մարզչի հրահանգները: Մենք երեք լավ դարպասապահներ ունենք: Իսկ Լոպեսը, ով հեռացավ, լավ առաջարկ ուներ ու որոշեց ընդունել այն: Մեր բոլոր դարպասապահները լավնե ն, ու մարզիչն է որոշում, թե ով խաղա, հենց դրա համար է նա վարձատրվում»:

Թիմի ղեկավարումը.

«Ռեալ Մադրիդում» թիմի ղեկավարումը իրականացնում են այն նույն մարդիկ, ովքեր նվաճեցին Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների Լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը»:

Եկամուտները.

«Վերջին 5 տարիների ընթացքում մենք միջինը 50 մլն եվրո ներդրում ենք կատարել: «Ռեալ Մադրիդում» այս չափը հարմարավետ է համարվում: Մեր միակ նպատակն այն է, որ ամեն անգամ, երբ ներդրումներ ենք կատարում, եկամուտը նույնպես աճի, քանի որ դրանք են մեր ներդրումների իմաստը: «Ռեալ Մադրիդի» ֆինանսական գործունեությունը հետազոտվել է նույնիսկ Հարվարդի և այլ հեղինակավոր համալսարաններում: Որպես ակումբ, որը ներդրումներ է կատարում ֆուտբոլիստների վրա, մենք մեր հասույթը 100 մլն-ից հասցրինք 300-ի: Միակ բանը, որ ես ցանկանում եմ ու արդեն ասել եմ ակումբի անդամներին, այն է, որ բացի ֆուտբոլային ակումբ լինելուց մենք պետք է շարունակենք պատկանել մեր իսկ անդամներին:

Հենց դրա համար էլ մենք պետք է ռացիոնալ գործենք, որպեսզի առանձին ֆուտբոլիստների վրա կատարվող ներդրումները, ինչպիսիք են, օրինակ, Ռոնալդուն, Բեյլը, Խամեսը, մեզ եկամուտների աճ բերեն: Սա բիզնես մոդել է, որը սովերեցնում են Հարվարդի համլսարանում: 2000 թվականից սկսած մենք ցույց ենք տվել դա: Ու մենք միշտ էլ ստիպված ենք եղել քրտնաջան աշխատել, որ ֆինանսական ու կառուցվածքային կայունություն ձեռք բերենք: Ես հպարտ եմ, որ «Ռեալ Մադրիդի» նախագահն եմ»:

Խեդիրայի վնասվածքի մասին.

«Նա հիանալի վիճակում էր, երբ մեկնեց հավաքական, ինչի մասին ինձ ասել են բժիշկները: Հիմա կարծես թե նա վնասվածք է ստաել ու դեռևս մինչև երկուշաբթի ազգային հավաքականում է լինելու: Այստեղ՝ ակումբում, ոչ ոք ինձ չէր ասել, որ նա վնասվածք ունի: Մեզանից թույլտվություն են խնդրել, որ նրան այնտեղ պահեն: Երկուշաբթի Գերմանիայի հավաքականից մեզ ամեն ինչ բացատրելու են, ու մենք համապատասխան հայտարարություն կանենք»:

Նրա պայմանագրի վերաբերյալ Պերեսն ասաց.«Երբ ֆուտբոլիստները մեկնեցին Աշխարհի առաջնությանը, նույն իրավիճակն էր Դի Մարիայի հետ, նրանք չէին ցանկանում երկարաձգել պայմանագիրը: Խեդիրան վերադարձավ մարզվելու ու լավ աշխատանք կատարելու: Դա ոչ թե կտրուկ «ես գնում եմ» ժեստ էր, այլ «ես մնում եմ» ժեստ, ու հիմա Սամին ցանկանում է լավ մրցաշրջան անցկացնել, որ մյուս ակումբները հետաքրքրվեն նրանով»:

Հեռուստատեսային իրավունքները Իսպանիայում ու նոր մոդելը.

«Մենք հիմա շատ ավելի քիչ ենք կախված հեռուստատեսային եկամուտներից: Բոլորս միասին կկարողանանք մեկ ընդհանուր որոշման գալ գումարների ավելի հավասար բաժանման հարցում: Բայց ես կողմ եմ շատ ավելի մեծ գումարներ վաստակելուն, քանի որ Լա Լիգան լավագույնն է աշխարհում, ու բոլորն են ցանկանում դիտել այն Իսպանիայի սահմաններից դուրս: «Ռեալը» մեծ ուրախությամբ կնստի բանակցային սեղանի շուրջ ու կփորձի հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի շատ եկամուտներ ներգրավել, իսկ հետո դրանք հավասար բաժանել: Հիմա միակ հարցն այն է, թե ինչպես ավելի շատ գումար վաստակենք մի առաջնությունում, որը դիտել բոլորն են ցանկանում»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4696 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33